Այսօր ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները հայտարարեցին նախընտրական դաշինքի ստեղծման մասին, որը գլխավորելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Տեսանյութում՝ Ռոբերտ Քոչարյանի ելույթը միջոցառմանը։
Այսօր ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները հայտարարեցին նախընտրական դաշինքի ստեղծման մասին, որը գլխավորելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Տեսանյութում՝ Ռոբերտ Քոչարյանի ելույթը միջոցառմանը։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը հունիսի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Հրաժարականի մասին հայտարարությունը հրապարակված է խորհրդարանի կայքում։ Դավթյանը 2019-2021թթ. եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ 2021-ի հունիսի 20-ին պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 1998 թվականից Արթուր Դավթյանը ՀՀ փաստաբանների միության անդամ է, 2005 թվականից՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբան։ 2016-2018թթ.՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ:
Հայաստանում սկսել է ծիրանի բերքահավաքը։ Արմաշում ծիրանի բերքի առատությունից գոհ են, որոշ ճյուղեր անգամ բերքի ծանրությունից կոտրվել են։ Ի տարբերություն նախորդ տարվա՝ ծիրանն այս տարի ավելի մանր է։ Բերքի առատությունն ու մանր լինելը այգետերերին ծիրանի իրացման խնդրի առաջ են կանգնեցրել։
Հունիսի 21-27-ը Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանում, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։ Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ «Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
Տեխնիկական ծուղակներ, քիչ ժամանակ, անհամաչափ ծավալուն հանձնարարություններ։ Կամավոր ատեստավորման վերաբերյալ բարձրաձայնվող խնդիրները շատ են։ 2021թ. ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցեց հանրապետության ընդամենը 996 ուսուցիչ, մասնակիցների կեսից շատը չի հաղթահարել հավելավճարի համար սահմանված շեմը։ Սիվիլնեթը զրուցել է ատեստավորում անցած ուսուցիչներից մի քանիիսի հետ։
Արցախում նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ։ Անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգի, իսկ խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին։ Արդեն պատրաստ է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որ մշակել է Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։ Սահամանդրական բարեփոխումների հայեցակարգի՝ հավանության արժանալուց հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հունիսի 1-ի հրամանագրով ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ Երկու հանձնաժողովների նախագահնն էլ Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանն է։ Մասնագիտական հանձնաժողովի հիմնական խնդիրն է սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը։ ՍիվիլՆեթը զրուցել է Արայիկ Լազարյանի հետ՝ Մասնագիտական հանձնաժողովի կազմի, հանրաքվեի ժամկետի, նորույթի՝ հարցապնդման ինստիտուտի, Սահմանադրությամբ ստեղծված մարմինների ընտրությունների […]
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության վերաբերյալ։ Ընդդիմադիր խմբակցությունը կարծում է, որ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման ժամանակ ԲԴԽ-ի կողմից դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության դեպքում «կիրառելի է լինելու «թունավոր ծառի պտուղների» իրավական կանոնը»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ազգային ժողովում այսօր արտահերթ կարգով քննարկում են Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած` Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցը: Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռևս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. չի հեռացվել, քրեական հետապնդման դեռևս չի ենթարկվել: Դատարաններում միատեսակ պրակտիկա ապահովելու առաքելություն ստանձնելու թեկնածուների առաջադրումը Բարձրագույն դատական խորհրդի նման կազմի, դեռևս նման անդամ-նախագահի […]
Բարերար Սերժ Անգելյանը առանձնատուն է կառուցել և նվիրել պատերազմում ձեռքերը կորցրած Կարեն Խլոպուզյանին։ Բարերարի խոսքով՝ ի սկզբանե որոշել էր այնպիսի տուն կառուցել զինվոր Կարենի համար, որպիսին կկառուցեր իր որդու համար: Առանձնատունը կառուցվել է Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասում: Հունիսի 23-ին տեղի ունեցավ Կարենի բնակարանամուտը: Առանձնատան նախագծի հեղինակը «Առկա» ՍՊԸ-ի ճարտարապետ Սերգեյ Արիստագեսյանն է: Վերջինս հետևել է նաև առանձնատան կառուցման ընթացքին: «Մենք համատեղ աշխատել ենք Սերժ Անգելյանի հետ»,- ասաց ճարտարապետը: ՍիվիլՆեթի հետ զրույցում Կարենի հայրը՝ Հրանտ Խլոպուզյանը, հայտնեց, որ բնակարանի գազի և ջրամատակարարման աշխատանքները ավարտված են. մնում է կատարվեն միացումները: Կարեն Խլոպուզյանի առանձնատունը կառուցելիս ոչ ոք, այդ թվում՝ ճարտարապետը, աշխատավարձ չեն ստացել, […]
Այսօր՝ հունիսի 27-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական և հակակոռուպցիոն պալատների դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը։ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի փոխարեն դատավորի թեկնածուներին ԱԺ-ում ներկայացնում է ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանը։ «Պարոն Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու կամ արդեն վիրահատության է ենթարկվում այս պահին։ Առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինում»,- ասաց Դավիթ Խաչատրյանը։