Հայաստանում մայիսի 9-ին կատարվել է 1 790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 83 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 622 մարդ։ Գրանցվել է մահվան 15 դեպք։
Մայիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219 353 դեպք, որոնցից 205 200-ն` առողջացած, 4 249-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 863 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 016 681 թեստավորում:
Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը՝ 219 353 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 321 919 դեպքով, Ադրբեջանը 53-րդ տեղում է՝ 326 716 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 031 332 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 654 811 դեպքով: