Ազատագրելով բարձրահարկ շենքերը կրծողներից ու գարշահոտությունից

Երևանում փակվում են բարձրահարկ շենքերի աղբատարները։ Նպատակը, ինչպես նշում են Երևանի քաղաքապետարանից, բնակիչների կենցաղի և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումն է։ Աղբատարների փակման աշխատանքներն իրականացվում են Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում՝ բնակիչներին իրազեկելուց և նրանց համաձայնությունը ստանալուց հետո։ Աղբամուղների փակման կողմնակիցներն ասում են՝ վերջապես ազատվում են գարշահոտությունից և շենքում ու շենքի հարակից տարածքներում գտնվող կրծողներից։ Կան նաև մարդիկ, որոնք դեմ են փակմանը։