Եթե որևէ ուժ չհավաքի 54%, և վեց օրում կոալիցիա չկազմվի, կլինի ընտրության 2-րդ փուլ․ Դանիելյան

Ընտրական օրենսգրքի գործող նորմի համաձայն՝ կոալիցիա կազմելու համար վեց օր է նախատեսված։ Այսօր՝ մայիսի 10-ին, խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

«Եթե ձեր ենթադրած սցենարը լինի, որ որևէ ուժ խորհրդարանում չունենա տեղերի առնվազն 54 տոկոսը և 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի առավելագույնը 3 ուժերի միջև կոալիցիա կազմել, որը կունենա տեղերի 54 տոկոսը, ապա Հայաստանում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ»,- նշեց Դանիելյանը։

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցում են այն երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական էր տվել Հայաստանի վարչապետի պաշտոնից։

Մեկնաբանել