Դատաիրավական ոլորտում հեղափոխական փոփոխություններ են եղել, կալանավորները այլևս հերթով չեն քնում. Նիկոլ Փաշինյան

Մայիսի 10-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում խոսեց հեղափոխությունից հետո դատաիրավական ոլորտում իրենց կատարած փոփոխությունների մասին։ Նա շեշտեց, որ իշխող ուժը չի հեծնել դատական համակարգը, և եթե նախկինում ընդդիմությունը հալածվում էր, այժմ նման բան չկա։ Նա նաև հայտարարեց՝ ներկայում կալանավայրերում ռեկորդային քիչ անձինք են պահվում։