Գերմանիա – Իտալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Անդրեա Պիրլոն

Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն ճանաչվել է Գերմանիա – Իտալիա հանդիպման լավագույն խաղացող։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Սա երրորդ անգամ է, երբ Եվրո 2012-ի հանդիպումներում Անդրեան արժանանում է այս տիտղոսին։

Հիշեցնենք, որ Եվրո 2012-ի Գերմանիա – Իտալիա կիսաեզրափակիչ հանդիպումն ավարտվել է Չեզարե Պրանդելիի սաների հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Այդ խաղում Բալոտելին դարձել է դուբլի հեղինակ, իսկ պատասխան գնդակը 11-մետրանոցից խփել է Մեսութ Օզիլը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել