Ջիլիզա. Վրաստանին սահմանակից փոքր գյուղի մեծ խնդիրները

Ջիլիզա գյուղը գտնվում է Լոռու մարզի սահմանին։ Այն բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում՝ անասնագողությունը։ Ջիլիզայի բնակիչները ցանկանում են, որ տարածքում անցակետ բացվի, քանի որ Վրաստանի տարածքում գտնվող՝ իրենց հարևան Չանախչի գյուղում և մյուս համայնքներում են ապրում բարեկամներն ու հարազատները։ Նրանց տեսակցելու համար Ջիլիզայի բնակիչները ստիպված են լինում 100 կիլոմետրից ավել անցնել։