Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով 11 մարդ է զոհվել

Ռուսաստանի Կազան քաղաքի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է յոթ երեխա և ուսուցչուհի։ Տուժել է մոտ 20 մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությանը։

Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը ասել է, որ զոհերի թվում են չորս տղա և երեք աղջիկ, նրանք բոլորն ութերորդ դասարանի աշակերտներ են եղել։

Արտակարգ ծառայություններից, սակայն, հայտնել են 11 մահացածների մասին, որոնցից երկուսը մահացել են՝ երրորդ հարկից ցատկելու հետևանքով։

«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ երկու երիտասարդ կրակ են բացել Ջաուդաթ Ֆայզի փողոցի թիվ 175 դպրոցում։ Նրանցից մեկին օպերատիվ կերպով ձերբակալել են, երկրորդին՝ ոչնչացրել։ Հայտնի է, որ նրանց մոտ զենքը պաշտոնապես գրանցված է եղել։

Մեկնաբանել