Հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, մահացել է 16 մարդ

Հայաստանում մայիսի 11-ին կատարվել է 3 892 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 403 մարդ։ Գրանցվել է մահվան 16 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 050 է:

Մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219 950 դեպք, որոնցից 206 078-ն` առողջացած, 4 272-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 550 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 023 251 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը՝ 219 950 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 325 665 դեպքով, Ադրբեջանը 53-րդ տեղում է՝ 327 601 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 059 433 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 691 352 դեպքով: