«Թշնամին պետական սահմանից 3 կմ առաջ է եկել դեպի Վերիշեն բնակավայր»․ Գորիսի փոխհամայնքապետ

Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։

«Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են»,- գրել է նա։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում․ «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։