Սյունիքի Իշխանասար գյուղում հանգիստ է

Սյունիքի մարզի Իշխանասար գյուղում հանգիստ է։

Մարդիկ փողոցներում էին, ասում էին, որ առավոտյան դաշտերում են եղել։ Նրանց զանգել են ու հայտնել, որ ադրբեջանցիներն առաջացել են։ Մարդիկ լարված եկել են գյուղ, բայց պարզվել է, որ կեղծ է։

Ինչ վերաբերում է Սև լճի շրջանում առաջխաղացմանը, գյուղացիները հայտնեցին, որ հայկական զինուժը ռուսների հետ բանակցում է լճի հարցով։

Սյունիքի մարզի ճանապարհին օդում հայկական (և/կամ ռուսական) ռազմական ուղղաթիռներ էին պտտվում:

Իշխանասարի բնակիչները հայտնեցին, որ իրենց գյուղի շուրջ լուրերի մասին իմացել են լրատվամիջոցներից։ Նրանք կրակոցի, պայթյունի և այլ արտառոց ձայներ չեն լսել։ Որ ինչ-որ բան է կատարվում, իմացել են օդում ուղղաթիռների ներկայությունից։ Նրանք հորդորեցին լրատվամիջոցներին զգուշավոր լինել տեղեկատվություն տարածելիս։

Գևորգ Թոսունյան, Սյունիք

Մեկնաբանել