500 մլն դրամ ԿԳՄՍՆ-ին՝ փոքրաքանակ աշակերտներով 5 դպրոց կառուցելու համար

Կառավարությունը 500 միլիոն դրամ է տրամադրում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը՝ փոքրաքանակ աշակերտներ ունեցող հինգ դպրոցների կառուցման համար։ Մոդուլային դպրոցներ կհիմնվեն Գեղարքունիքի մարզի Ջիլի համայնքում, Շիրակի մարզի Արեգնադեմ ու Կապս համայնքներում, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք և Չիվա համայնքներում։

Յուրաքանչյուր հանրակրթարանի հիմնման համար կհատկացվի 100 միլիոն դրամ։

Գումարները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից։

Մեկնաբանել