«իԳործի» շրջանակում սփյուռքահայ մասնագետները կընդգրկվեն նաև Արցախի պետական համակարգի աշխատանքներում

Սփյուռքից երիտասարդ մասնագետներին Հայաստանի պետական կառավարման համակարգում ներառելու «իԳործ» ծրագրի աշխարհագրոթյունը կընդլայնվի և սփյուռքահայ մասնագետները կընդգրկվեն նաև Արցախի պետական կառավարման համակարգի աշխատանքներում։ Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության

««իԳործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգում» միջոցառումը նախատեսված էր իրականացնել սփյուռքահայ մասնագետներին միայն Հայաստան բերելու և նրանց մասնագիտական և փորձագիտական հմտությունները, նորարարական գաղափարները և աշխատանքային փորձը ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների աշխատանքներում կիրառելու համար: Սակայն, հատկապես հետպատերազմյան շրջանում սփյուռքահայ մասնագետների զգալի քանակը ցանկություն են հայտնել իրենց նորարարական գաղափարները և աշխատանքային փորձը կիրառել ոչ միայն ՀՀ պետական կառավարման համակարգում, այլև Արցախում»,- նշված է կառավարության հիմնավորումներում։

«իԳործ»-ը մեկնարկեց անցյալ տարվանից։ Այն սփյուռքահայերը, ովքեր ունեն մագիստրոսի կամ դրանից բարձր կրթական աստիճան, հնարավորություն կունենան դիմելու սփյուռքի հանձնակատարի գրասենյակին և մեկ տարի շարունակ աշխատել պետական համակարգում։ Պետական մարմինները իրենց հերթին համապատասխանաբար ներկայացնում են, թե ինչ մասնագետի կարիք ունեն։ Սփյուռքահայ մասնագետների կեցության ծախսերը փակվում են պետության կողմից։ Ծրագրին ներկայում մասնակցում են 49 անձինք և նրանք ընդգրկված են 19 պետական կառույցների աշխատանքներում։

Մեկնաբանել