Հաստատվել է կորոնավիրուսի 267 նոր դեպք, մահացել է 19 մարդ

Հայաստանում մայիսի 12-ին կատարվել է 3 723 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 267 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 7,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 674 մարդ։ Գրանցվել է մահվան 19 դեպք։

Մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220 217 դեպք, որոնցից 206 752-ն` առողջացած, 4 291-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 124 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 026 974 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը՝ 220 217 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 325 665 դեպքով, Ադրբեջանը 53-րդ տեղում է՝ 328 159 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 072 462 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 707 761 դեպքով:

Մեկնաբանել