Բոլորիս ցանկությունն է՝ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր․ Փաշինյանը՝ Սև լճի մասին

Սյունիքի մարզի Սև լճի տարածքում իրավիճակի փոփոխություն չկա․ մայիսի 13-ի կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա ադրբեջանական զինված ուժերի գործողությունները «նախապես ծրագրված սադրանք» է համարում, քանի որ Ադրբեջանն իր հետ ունի կեղծված քարտեզներ։ «Մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր»,- ասաց Փաշինյանը։