Եվրամիությունը գործուն քայլեր կձեռնարկի սահմանային ոտնձգության կապակցությամբ․ Լիտվայի ԱԳՆ-ն՝ Միրզոյանին

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր՝ մայիսի 13-ին, հանդիպել եմ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։

«Երկկողմ հարաբերությունների քննարկումից զատ նախարարին եմ տեղեկացրել նախօրեին Ադրբեջանի կողմից կատարած սահմանային ոտնձգության մասին, ինչին ի պատասխան՝ Լանդսբերգիսը խորը անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և վստահեցրել, որ Եվրամիությունը գործուն քայլեր կձեռնարկի այս կապակցությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Միրզոյանը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։ Վերջին մեկ օրում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի արտահերթ 2 նիստ է տեղի ունեցել։

Մեկնաբանել