Սև լճի շուրջ բանակցությունները շարունակվում են Ներքին Խնձորեսկի մոտակայքում

Սև լճի շուրջ բանակցությունները ներկայում շարունակվում են։ Դրանք վերսկսվել են կեսօրին։ Երեկ՝ մայիսի 12-ին, կողմերն այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ։

Մայիսի 13-ին բանակցություններն ընթանում են Ներքին Խնձորեսկի մոտակայքի սահմանային հատվածում։ Այստեղ են Հայաստանի զինված ուժերի և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները, ինչպես նաև ռուս խաղաղապահներ։ 

Գևորգ Թոսունյան, Սյունիք