Հաստատվել է կորոնավիրուսի 230 նոր դեպք, մահացել է 10 մարդ

Հայաստանում մայիսի 13-ին կատարվել է 3 361 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 230 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 6,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 712 մարդ։ Գրանցվել է մահվան 10 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1055 է:

Մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220 447 դեպք, որոնցից 207 464-ն` առողջացած, 4 301-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 627 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 030 335 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը՝ 220 447 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 326 441 դեպքով, Ադրբեջանը 53-րդ տեղում է՝ 328 668 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 083 996 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 722 007 դեպքով:

Մեկնաբանել