Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, 27.09.2018:

Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի նկատմամբ ոտնձգությունների հարցով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

Վերոնշյալի մասին, ինչպես նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ նամակներ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այսօր հղել է նաև ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների ղեկավարներին»,- նշված է հաղորդագրությունում:

Տե՛ս նաև՝

Հայաստանը պաշտոնապես կդիմի ՀԱՊԿ-ին

Նիկոլ Փաշինյան․ Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են

Մեկնաբանել