ՁայնաZOOM. Սյունիքը, շարունակվող լարվածությունը և Հայաստանի քայլերը

ՍիվիլՆեթն ամփոփում է մայիսի 14-ի հիմնական իրադարձությունները։

  • Վարդենիսի հատվածում ադրբեջանական ուժերը սահմանից առաջ են եկել մոտ 2 կմ, ասել է Գեղարքունիքի մարզպետը
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն ասում է, որ իր «ուժերը տեղակայվում են իրենց պատկանող դիրքերում»
  • Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավարությունն ուղարկվել է հայկական կողմի հետ բանակցությունների, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը
  • Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Սյունիքում տեղի ունեցած միջադեպը
  • ԱԽ քարտուղարը ասել է՝ ձմռան պատճառով չեն հասցրել ամբողջ սահմանը կահավորել
  • Մակրոնն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը
  • Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին
  • Հայաստան է ժամանել Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը

Մեկնաբանել