ՍիվիլՆեթն ամփոփում է մայիսի 14-ի հիմնական իրադարձությունները։
- Վարդենիսի հատվածում ադրբեջանական ուժերը սահմանից առաջ են եկել մոտ 2 կմ, ասել է Գեղարքունիքի մարզպետը
- Ադրբեջանի ԱԳՆ-ն ասում է, որ իր «ուժերը տեղակայվում են իրենց պատկանող դիրքերում»
- Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավարությունն ուղարկվել է հայկական կողմի հետ բանակցությունների, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը
- Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Սյունիքում տեղի ունեցած միջադեպը
- ԱԽ քարտուղարը ասել է՝ ձմռան պատճառով չեն հասցրել ամբողջ սահմանը կահավորել
- Մակրոնն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը
- Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին
- Հայաստան է ժամանել Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը