ՀԱՊԿ-ը՝ որպես միջազգային կառույց, պարտավոր է մեզ ռազմական օգնություն ցուցաբերել․ Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 14-ին Ազգային ժողովում հանդես եկավ հատուկ ելույթով։ Նա ներկայացրեց ՀԱՊԿ-ին դիմելու ընթացակարգերը։ Արմեն Գրիգորյանը նշեց՝ ՀԱՊԿ-ը՝ որպես միջազգային կառույց, պարտավոր է մեզ ռազմական օգնություն ցուցաբերել։ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը քաղաքական-դիվանագիտական լուծումների կողմնակից է, բայց եթե լինի անհրաժեշտություն, կգործարկենք նաև ՀԱՊԿ անվտանգության համակարգի այլ մեխանիզմներ՝ վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Մեկնաբանել