ԱԺ-ն միաձայն ընդունեց Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Ազգային ժողովի մայիսի 14-ի նիստում ներկայացրեց խմբակցության հեղինակած՝ «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» հայտարարության նախագիծը, որն ընդունվեց միաձայն։ Դրանում, մասնավորապես, ասված է, որ Ադրբեջանի ոտնձգությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջինիս իրավունք է վերապահում իրականացնել միջազգային իրավունքով նախատեսված համարժեք բոլոր գործողությունները։

Մեկնաբանել