Հաստատվել է կորոնավիրուսի 282 նոր դեպք․ դրական է թեստերի 8,8 տոկոսը

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կատարվել է 3 178 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք, այսինքն՝ դրական է թեստերի 8,8 տոկոսը։

«Ունենք 636 առողջացած և 13 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 058 է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ՝ մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 220 729 դեպք, որոնցից 208 100-ն` առողջացած, 4 314-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 257 պացիենտ: Կատարվել է 103 3513 թեստավորում:

Մեկնաբանել