Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում․ Սարգսյան
Արթուր Վանեցյանը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն է
Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում․ Սարգսյան
Արթուր Վանեցյանը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։ «Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Ոսկեպարում գյուղում տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչների հետ հանդիպմանը։ «Ինչո՞ւ ենք այս հատվածին անդրադառնում և ինչո՞ւ ենք հիմա եկել կոնկրետ Ոսկեպարի հետ այս հարցը քննարկում, որովհետև կան որոշ խնդիրներ, որոնց հետ կապված քննարկում կիրականացնենք: Արձանագրումը հետևյալն է. տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման իրական գործընթաց կարող ենք սկսել այս՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում: Ի՞նչ առանձնահատկություն կա այստեղ: Գիտեք, որ Ադրբեջանը բարձրաձայնում […]
Վերջին երեք-չորս օրվա ընթացքում Ադրբեջան են այցելել տարածաշրջանային և արտատարածաշրջանային կարևոր երկրների և ուժային կենտրոնների ղեկավարներ։ Նրանց հետ հանդիպումներում քննարկվել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։ Թուրքիայի արտգործնախարարն ակնկալել է «Զանգեզուրի» ճանապարհի հարցում տարածաշրջանի մյուս երկրների աջակցությունը։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում պատմում է նախորդ շաբաթ տարածված կեղծիքներին՝ Գենսուլինի վտանգավորության և ՔՊ-ի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախընտրական խոստումների կատարման մասին։
Հայաստանն ու Ռուսաստանն առաջիկայում Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված: Այդ մասին մարտի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները: Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը: Դրա ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից, այն է՝ ապահովել համապատասխան հեռուստաբովանդակություն, որը որևէ պարագայում չի ենթադրի միջամտություն Հայաստանի ներքին գործերին, վիրավորանք Հայաստանի պետական խորհրդանիշերի, առհասարակ պետության […]
Արաբական աշխարհը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության բազմազանեցման համար, մանավանդ, հաշվի առնելով 2020-ի պատերազմի հետևանքները, կարծում է Սիրիայում ՄԱԿ-ի ծրագրերի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանը։ ՍիվիլՆեթի տաղավարում Հակոբյանը ներկայացնում է Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունների այցերի նշանակությունը Իրաք, Իրաքյան Քուրդիստան ու Եգիպտոս։ Նա կիսվում է Սիրիա իր այցի տպավորություններով և անդրադառնում հարցին, թե ինչու է Ադրբեջանը կարևորում COP29 կոնֆերանսի անցկացումը։
Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ կառավարությունից պահանջելով որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ․ մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե ՀՀ օրակարգում կա՞ արդյոք միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց, հայտնել է. «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված կլինեն և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ կլինեն ստորագրել։ Եվ դա տրամաբանական է, որովհետև երկու […]
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 18-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների՝ կողմերը հանդիպմանը քննարկել են Բաքու-Վաշինգտոն երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի կարգավորման գործընթացի շուրջ։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բայրամովը վերահաստատել է Բաքվի պատրաստակամությունը խաղաղության գործընթացի հարցում։ Լուիս Բոնոն այցելում է Ադրբեջան հարավկովկասյան այցելության շրջանակում։ Բաքվից առաջ նա հանդիպումներ է անցկացրել Երևանում։ Այս տարեսկզբին Լուիս Բոնոյին չէին ընդունել Բաքվում՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական լարվածությամբ պայմանավորված։ *** Բաքուն հրաժարվել էր 2023-ի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցել։ Ադրբեջանի […]
Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն Հայաստանի ԱԳՆ-ում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում: «Հարգելի Արարատ Միրզոյանը ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ Հայաստանն ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ես կարծում եմ, որ սա փոխլրացնող հնարավորություն է մեր երկրների համար: Մենք նպատակ ունենք համագործակցել մեր գործընկերների հետ, որպեսզի «Միջին միջանցքը» վերջապես իրացնի իր ներուժն ամբողջությամբ: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերում»,-ասաց Ղազախստանի ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ Հայաստանը և Ղազախստանը շարունակում են ակտիվորեն զարգացնել երկկողմ համագործակցությունը […]