Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի ընտրություններին, ցուցակը կգլխավորի Տեր-Պետրոսյանը

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հայ ազգային կոնգրեսի այսօրվա՝ մայիսի 16-ի համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ պայքարը դժվար է լինելու, բայց Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է «թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»։

«Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը։ Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին»,- նշեց Տեր-Պետրոսյանը։

Մեկնաբանել