Հաստատվել է կորոնավիրուսի 67 նոր դեպք, մահացել է 10 մարդ

Հայաստանում մայիսի 16-ին կատարվել է 2 377 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 67 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 445 մարդ։ Գրանցվել է մահվան 10 դեպք։

Մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220 927 դեպք, որոնցից 208 899-ն` առողջացած, 4 333-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 635 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 039 050 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը՝ 220 927 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 330 375 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 329 843 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 117 374 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 751 166 դեպքով: