Կրթաթոշակ՝ պատերազմում վիրավորված զինվորներին

«Հայ կրթական հիմնարկությունը» 71 տարվա պատմություն ունի։ Այս տարիների ընթացքում այն ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում, Արցախում, Ջավախքում՝ կառուցելով ու վերանորոգելով բազմաթիվ դպրոցներ, վճարելով բազմահազար ուսանողների ուսման համար։

Արցախյան պատերազմից հետո «Հայ կրթական հիմնարկությունը» որոշում է կայացրել կրթաթոշակներ տրամադրել նաև պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներին, ընդ որում՝ առանց նախապայմանների։