Պատրոն Դավոն ազատ արձակվեց

Զենքի առքուվաճառքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, որը գտնվում էր կալանքի տակ, վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։

Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն՝ 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։

Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից։

Մեկնաբանել