Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանին ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղաթահարմանն ուղղված պետության գործողությունների, Հայաստանի տնտեսության խնդիրների, վերականգնման դինամիկայի և հանքահումքային ոլորտի ակտիվացման մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության դպրոցի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ:
Գաբրիելյանը կարծում է, որ Հայաստանում այժմ սկսվում է հանքահումքային տնտեսության սուպերցիկլը: Նա նաև անդրադառնում է հարցին՝ արդյոք պղինձը կարելի է համարել Հայաստանի նավթը, թե ոչ:
0:00 – Սյունիքյան ճգնաժամ․ ինչ չի անում կառավարությունը
4:07 – Գերիների, սահմանին իրավիճակի մասին տեղեկատվության բացակայության մասին
4:36 – Պատերազմից հետո Սյունիքի տնտեսության և ենթակառուցվածքների մասին
8:15 – Հայաստանի տնտեսության վերականգնման տեմպերի մասին
14:46 – Տնտեսությունը սեղմվել է, աշխատավարձերը՝ կրճատվել
16:31 – Տնտեսական աճ հնարավոր է, բայց ոչ շատ հավանական
19:42 – Գնաճի և Կենտրոնական բանկի գործողությունների մասին
22:03 – Պե՞տք է արդյոք վերանայել գնաճի թիրախային ցուցանիշը
22:58 – Տնտեսությունն այս տարի կվերականգնվի՞ մինչև 2019-ի մակարդակը
24:54 – Ավելացած պետական պարտք. արդյոք այն կառավարելի՞ է
29:08 – Աշխատավարձերի ու պարգևավճարների մասին
31:58 – Ինչպիսի՞ տնտեսություն է կառուցվում Հայաստանում
40:10 – Պղինձը Հայաստանի նա՞վթն է