ԵՄ-ն լրացուցիչ 10 միլիոն եվրո կտրամադրի Արցախյան երկրորդ պատերազմից տուժածներին

Եվրոպական Միությունը լրացուցիչ 10 միլիոն եվրո կտրամադրի Արցախյան երկրորդ պատերազմում տուժած քաղաքացիական անձանց։ Ընդհանուր առմամաբ պատերազմի սկսվելուց ի վեր ԵՄ-ն տրամադրել է 17 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն։

ԵՄ Ճգնաժամային հարցերով հանձնակատար Յանես Լենարչիչը նշել է, որ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը շարունակում է պահանջել ուշադրություն։ «Կովիդ-19-ը ավելի է սրում պատերազմի ազդեցությունը։ ԵՄ-ն էապես մեծացնում է աջակցությունը՝ հակամարտությունից տուժած մարդկանց հիմնական կարիքները հոգալու և նրանց կյանքը վերականգնելու համար»,- ասել է նա։

Բացի առաջին անհրաժեշտության իրերից, օգնությունը ներառում է հոգեբանական, սոցիալական և կրթական աջակցություն։ Լրացուցիչ ֆինանսավորումը նաև կապահովի ականազերծումը բնակելի տարածքներում։

Մեկնաբանել