Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է․ Արմեն Գրիգորյան

Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է․ այսպիսի հայտարարություն է արել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մայիսի 17-ի երեկոյան Հանրային հեռուստատեսության Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։

«Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է։ Եթե հաղթել է, ինչպես է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում ստացել ևս երկու պետության բանակ»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

«Իրականում Ադրբեջանը էս քայլերով, էս պրովոկացիաներով ցույց է տալիս, որ էդքան էլ գոհ չի նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Եթե գոհ լիներ, հավելյալ բաներ չէր մտցնի, ինչպես Զանգեզուրն ա կամ այլ հարցերն են։ Դա միանշանակ ցույց է տալիս, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը․․․ իհարկե մեզ մոտ փորձել են էդ միտքը սերմանել, որ Ադրբեջանը ամբողջովին հաղթած է դուրս եկել, բայց իմ գնահատականով՝ Ադրբեջանը շատ ավելի ծանր վիճակում ա հայտնվել, որովհետև գոնե բանակցությունների միջոցով կարող էր այլ արդյունքներ ստանալ, բայց ընտրեց ռազմական ճանապարհը»,- ասել է Գրիգորյանը։

Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին, թե ավելի ծանր, քան ով, ԱԽ քարտուղարը պատասխանել է․ «Ավելի ծանր, քան ինքն էր մինչև 2020-ի սեպտեմբերը։ Ես Ադրբեջանին կհամեմատեի հենց Ադրբեջանի հետ»։

Դիտե՛ք նաև Արմեն Գրիգորյանի հարցազրույցը ՍիվիլՆեթի և Սպուտնիկ Արմենիայի հետ․

Մեկնաբանել