Հաստատվել է կորոնավիրուսի 212 նոր դեպք, մահացել է 13 մարդ

Հայաստանում մայիսի 17-ին կատարվել է 3 771 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 212 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 5,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 323 մարդ։ Գրանցվել է մահվան 13 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1064 է:

Մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221 139 դեպք, որոնցից 209 222-ն` առողջացած, 4 346-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 507 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 042 821 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը՝ 221 139 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 330 879 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 330 269 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 127 548 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 765 485 դեպքով:

Մեկնաբանել