ԱԽ քարտուղարը չի բացառում ռազմական ճանապարհով սահմանային խնդրի կարգավորումը

Ադրբեջանի սադրիչ գործողություններինց հետո Հայաստանի սահմանին առաջացած խնդիրը Երևանը ցականում է լուծել դիվանագիտական-քաղաքական ճանապարհով, սակայն չի բացառվում նաև ռազմական մեխաիզմների կիրառումը: Այս մասին Սիվիլնեթին և Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցւմ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Քանի որ մենք սկզբնական շրջանում հույս ունենք, որ խնդիրը դիվանագիտական- քաղաքական ճանապարհով է լուծվելու, ապա մենք հիմնականում մեր գործընկերներից խնդրել ենք քաղաքական և դիվանագիտական աջակցություն՝ այս խնդիրը լուծելու»,- ասել է Արմեն Գրիգորյանն ու հույս հայտնել, որ Ադրբեջանը ևս կհետևի այդ սկզբունքին:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Բաքուն պետք է հետևի բոլոր այն սկզբունքներին, որոնք «քիչ թե շատ բանակցվել են»՝ հիշեցնելով խորհրդային քարտեզներով գծված սահմանների մասին․ «Ադրբեջանցիներին հստակ ներկայացվել է բոլոր թվականների քարտեզները Խորհրդային Միության ժամանակահատվածում գոյություն ունեցող։ Դրանք 1929 թվականի քարտզներն են, 1976 թվականի և, եթե չեմ սխալվում, 1986 թվականի քարտեզներն են: Բոլոր այդ քարտեզներով այդ տարածքները Հայաստանի Հանրապետության տարածք են կամ Խորհրդային Հայաստանի տարածք են, և Հայաստանը հանդիսանում է Խորհրդային Հայաստանի ժառանգորդը»։

Այս առումով, վստահ է նա, Ադրբեջանը պետք է շատ կարճ ժամանակում լքի այդ տարածքները։ Այդ նպատակին հասնելու համար հայկական կողմը, Գրիգորյանի խոսքով, ինտենսիվ կապերի մեջ է բոլոր գործընկերների հետ՝ մանավանդ, Ռուսատանի Դաշության և ՀԱՊԿ դաշնակից երկրների։

Նա հիշեցրել է, որ մայիսի 19-ին Դուշանբեում սպասվում է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների կոմիտեի նիստը, որի շրջանակներում քննարկվելու է այս հարցը․ «Հույս ունենք, որ նաև այս հարցի քննարկումը այդ ֆորմատով հնարավորություն կտա լուծումներ փնտրել։ Այսինքն՝ մենք հիմնական շեշտը դնում ենք քաղաքական, դիվանագիտական գործիքների վրա։ Եթե այս գործիքները մենք սպառենք և տեսնենք, որ չի լուծվում, ապա պետք է դիմենք այլ միջոցների»։

Այլ միջոցներ ասելով՝ Գրիգորյանը նկատի ունի ռազմական գործիքակազմը: 

«Հայաստանը կիրառելու է իր մոտ եղած բոլոր գործիքակազմերը՝ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Ի դեպ, այդ ճանապարհին գնալուց ևս մենք ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ մեր գործընկերների։ Մենք սկսել ենք խաղաղ ճանապարհով լուծել, բայց եթե լինեն այլ իրավիճակներ, երբ մենք ստիպված լինենք այլ ճանապարհով խնդիրը լուծել, բնականաբար, կստանանք մեր դաշնակիցների աջակցությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու՝ որպես ՀԱՊկ անդամ երկիր, ինչպես նաև Ռուսաստանի դաշնակից երկիր»,- ասել է նա։

Տե՛ս նաև՝ Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է․ Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանի հարցազրույցը ՍիվիլՆեթին և Սպուտնիկ Արմենիային՝ ստորև․