Հաստատվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք, մահացել է 11 մարդ

Հայաստանում մայիսի 18-ին կատարվել է 3 591 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 6,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 286 մարդ։ Գրանցվել է մահվան 11 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1067 է:

Մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221 368 դեպք, որոնցից 209 508-ն` առողջացած, 4 357-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 436 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 046 412 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը՝ 221 368 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 332 441 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 330 701 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 139 485 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 779 415 դեպքով:

Մեկնաբանել