ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
Բացի այդ, ՊՆ-ից նաև տեղեկացնում են, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն:
«Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը»,- հայտնում է գերատեսչությունը, որը, սակայն, ժամեր առաջ տրամագծորեն հակառակն էր հաղորդել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնին»։
Ի դեպ, երեկ ՊՆ-ն նաև հաստատել էր, թե Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել, սակայն արագ հարթվել է։
Տեսանյութում երևում է, որ ադրբեջանցի զինծատայողները հայ զինծառայողներին քաշքշելով, հարվածելով ու հայհոյելով ստիպում են լքել տարածքը։