Հաստատվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մայիսի 19-ին կատարվել է 3 663 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 5,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 472 մարդ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 069 է:

Մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221 559 դեպք, որոնցից 209 980-ն` առողջացած, 4 364-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 146 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 050 075 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը՝ 221 559 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 334 705 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 331,040 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 151 038 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 792 204 դեպքով: