Պատրանք է ակնկալելը, որ ՀԱՊԿ-ը ադրբեջանական զորքերի ներխուժման խնդիրը կլուծի Հայաստանի համար առավել նպաստավոր ելքով․ կարծում է ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպան, Վաշինգտոնում բնակվող քաղաքագետ Արմեն Խարազյանը։ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում Խարազյանն անդրադառնում է Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը Արցախում՝ ասելով, որ այն ոչ թե խաղաղապահ է, այլ օկուպացիոն, քանի որ ձևավորված է ազգային մեկ բաղադրիչի հիման վրա։ Խարազյանը շեշտում է, որ Հայաստանը պետք է ընդունի Արևմուտքից եկող կոնկրետ առաջարկները և նշում, որ Բայդենի վարչակազմից տեսնում է Հայաստանի հետ աշխատելու պատրաստակամություն։ Ինչ վերաբերում է ժողովրդավարության ու անվտանգության միջև ընտրությանը՝ այն կեղծ հարցադրում է։ Չկա առաջինը առանց երկրորդի և հակառակը։
Հայաստանը պետք է ընդունի Արևմուտքից եկող կոնկրետ առաջարկները․ Արմեն Խարազյան
Article Published:
20 Մայիս, 2021 11:24
Comments Off on Հայաստանը պետք է ընդունի Արևմուտքից եկող կոնկրետ առաջարկները․ Արմեն Խարազյան
Post navigation
Posted in: