Ես այդ թուղթը ստորագրելու եմ, քանի որ դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին․ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից։ Նրա խոսքով՝ այս պահին սահմանի տարբեր հատվածներում կան ադրբեջանական զինուժի 500-600 ներկայացուցիչներ։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի խնդիրն է թույլ չտալ ռազմական գործողությունների ծավալում։ Ադրբեջանի հետ հնարավոր ստորագրվելիք նոր փաստաթղթի մասին խոսելով՝ նա հայտարարեց՝ «միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել նախնական համաձայնություններ, ու այդ լուծումները, պայմանավորվածությունները պահելու դեպքում 100 տոկոսով բխում են ՀՀ շահերից»։