Հայաստանի քաղաքական վերնախավում կան Ադրբեջանին օգնող տեղեկատվական գործակալներ․ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի քաղաքական վերնախավում կան Ադրբեջանին օգնող տեղեկատվական գործակալներ։ Այդ մասին կառավարության հերթական նիստում հայտարարեց նա։

«Ադրբեջանը Հայաստանում ունի դաշնակիցներ։ Ես անվտանգության խորհրդի նիստերից մեկում արձանագրեցի, որ տեղեկատվական պայքարը աշխարհում թերևս ավելի կարևոր է լինում և կրկին ուզում եմ ասել՝ Ադրբեջանի հանրապետությունը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ, ու նրանց գործունեությունը նոր չէ»,- հայտարարեց Փաշինյանը՝ ասելով, որ դա քաղաքական գնահատական է։

Նա հանրությանը կոչ արեց չտրվել «ադրբեջանական պրոպագանդայի հայաստանյան ցանցի սադրանքներին»։ «Չի կարելի բացառել, որ ադրբեջանական զինուժի նպատակներից մեկն էլ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալն է, ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալն է»,- հայտարարեց Փաշինյանը։

Մեկնաբանել