Սյունիքի մարզ են այցելել ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ

Սյունիքի մարզ են այցելել ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ․ տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Սյունիքի մարզ են այցելել Հայաստանում Եվրամիության պատվիրակության և ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։

Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ նախատեսված է նաև այց Սև լճի տարածք:

Մեկնաբանել