Հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մայիսի 20-ին կատարվել է 2 932 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 484 մարդ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 072 է:

Մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221 699 դեպք, որոնցից 210 464-ն` առողջացած, 4 371-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 792 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 053 007 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը՝ 221 699 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 334 705 դեպքով, Ադրբեջանը 56-րդ տեղում է՝ 331 477 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 160 423 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 804 632 դեպքով: