ՍիվիլՆեթն ամփոփում է մայիսի 21-ի հիմնական իրադարձությունները։
- Խոզնավարում ադրբեջանցիների հետ ծեծկռտուքի հետևանքով 11 հայ զինծառայողներ վնասվածքներ են ստացել
- Ըստ ԱԳՆ-ի՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացները պետք է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մաս կազմեն
- Եվրախորհրդարանը Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին
- ԵՄ դեսպաններն այցելել են Սև լիճ և կարևորել են տարածքային ամբողջականությունը
- Ադրբեջանի հետ որևէ բանավոր պայմանավորվածություն տարածքի հանձնման կամ փոխանակման մասին չկա, ասել է Ռուբեն Ռուբինյանը
- Ադրբեջանը «կանխազգում է Փաշինյանի տապալումը», փորձում է կորզել առավելագույնը, ասում են ՀԱԿ-ից