Սասուն Միքայելյանը չի մասնակցի առաջիկա ընտրություններին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանն անընդունելի է համարում 44-օրյա պատերազմից հետո «պարտված կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը»։ Այս մասին նա հայտարարել է մայիսի 21-ին՝ նշելով, որ նման և այլ հանգամանքներից ելնելով՝ որոշել է որպես թեկնածու չառաջադրվել առաջիկա ընտրություններին։

Միքայելյանը նաև անդրադարձել է ներքաղաքական լարված իրավիճակին, նրա խոսքով՝ փորձել է այնպես անել, որպեսզի այն էլ ավելի չսրվի․«Ներքաղաքական լարված իրավիճակը չսրելու մտահոգությունից ելնելով` ձեռնպահ եմ մնացել հրապարակային, ակտիվ քաղաքական դիրքորոշում հայտնելուց՝ գիտակցելով, որ ցանկացած դժգոհության կամ քննադատության դեպքում երկրապահը կներքաշվեր քաղաքական գործընթացի մեջ, ինչը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»,- հայտարարել է Միքայելյանը։