Զինվորն ինքնակամ լքել է ստորաբաժանման պահպանության տարածքը․ ՊՆ

Մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Գերատեսչությունը նաև հավելում է, որ զորամասն ինքնակամ թողնելը համարվում է քրեական հանցակազմ պարունակող արարք, իսկ նման դեպքերում մամուլի հաղորդագրություն չի տարածվում՝ նախաքննության ընթացքին և զինծառայողին հայտնաբերելու օպերատիվ միջոցառումներին չխանգարելու նպատակով։

Նկատենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Վարդենիսի տարածաշրջանում ժամկետային զինծառայող է անհետ կորել։ Ըստ ԶԼՄ-ների՝ նա Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է։