ՊՆ-ն հերքում է Իրանում հայ զինվորների առկայության մասին լուրերը

Իրանում գեթ մեկ հայ զինվորի գտնվելու մասին տեղեկություններ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չունի։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնել են ՊՆ-ից:

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մայիսի 22-ին ահազանգել էր, որ «անհետ կորած զինվորների բազմաթիվ ծնողներ վստահեցրել են իրեն, թե իրենց որդիները պատերազմի օրերին՝ Արցախի հարավային մասից՝ Ջաբրայիլի (Ջրականի) հատվածից, հատել են Իրանի հետ պետական սահմանն ու գերեվարված են այդ երկրում»։

Մեկնաբանել