«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման կարգում փոփոխություն է կատարվել

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ նախատեսված «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութից օգտվելու հնարավորություններն ընդլայնվել են:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանի փոփոխությամբ՝ քրոնիկ հիվանդների համար հանվել է «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումների մինչև 54 տարիքային շեմը։շ

Նախարարությունից հայտնում են, որ այսպիսով «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների 18-ից 54 տարեկան բնակիչների և աշխատակիցների համար:

Հայաստանում COVID-19-ի դեմ կիրառվում է 3 պատվաստանյութ՝ «Սպուտնիկ-Վի», «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ»:

Մեկնաբանել