Ալիևը պատրաստ է ընտրություններից հետո Հայաստանի հետ աշխատել խաղաղության պայմանագրի վրա

ilham aliyev

Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա, Թվիթերում գրառում է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք հույս ունենք, որ ընտրություններից հետո Հայաստանում այս հարցում ավելի հստակություն կլինի։ Խաղաղ պայմանագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, եւ մենք պատրաստ ենք դրան»,- գրել է նա։

«Մենք շնորհակալ կլինենք որևէ կազմակերպության, որը կաջակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդմանը՝ լինի ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրոպական Միությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, թե կամ երկրներ իրենց ազգային ներուժի շրջանակում»,- մեկ այլ գրառում է արել Ալիևը։

Մեկնաբանել