Մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել մայիսի 23-ի կեսօրի դրությամբ սահմանային իրավիճակի վերաբերյալ։

«Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը մայիսի 23-ի կեսօրի դրությամբ համեմատաբար կայուն է, միջադեպեր չեն արձանագրվել։

Մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1 000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանում իրականությանը:

Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով  արգելափակված  պահել ադրբեջանցի զինվորականներին»։