Էդվարդ Ասրյանը նշանակել է գլխավոր շտաբի պետի տեղակալ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էդվարդ Ասրյանը նշանակել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Նախագահը հիմք է ընդունել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

Մինչ այս Էդվարդ Ասրյանը զբաղեցնում էր զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը: